ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.05.2021 12:01 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ․ 11․05․21թ․

Մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոտովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 12.50-ին, Երևանի Չարենցի փողոցում մոպեդը կողաշրջվել է. 46-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 19.40-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 18.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շինարարների փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 69-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 13.30-ին, Երևանի Տ. Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շիրազի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան բախվել մայթեզրի քարերին, ծառին և ճանապարհային նշանի սյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

 

Մայիսի 4-ին, ժամը 21.00-ին, Երևանի Նոր Արեշի 27-րդ փողոցում մոպեդը բախվել է անհայտ ավտոմեքենայի. 23-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 12.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 19.20-ին, Երևանի Միքայելյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 10.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», երկու «Կիա» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 63-ամյա ուղևորուհին բուժօգնություն է ստացել դեպքի վայր ժամանած շտապօգնության կարգախմբի կողմից, իսկ «Մերսեդեսի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 19.30-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցի և Իսակովի պողոտայի հատման մասում իրար են բախվել «Սանի», «Կիա», «Օպել», «ԳԱԶ-31105» և «ԳԱԶ-3232» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3232»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, Երևանի Աճառյան և Առինջ գյուղի Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Զիլ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 44-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 16.50-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արարատի մարզի Զորակ գյուղում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան Տիդայի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կոմբո» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 08.50-ին, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի վարչական տարածքում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրայի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Սիսիան-Աղիտու ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին և կողաշրջվել. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: