1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

05.06.2019 11:16 ՃՏ պատահարներ

Հունիսի 4-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 66-ամյա Ռիմա Փ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Հունիսի 4-ին, ժամը 15.10-ին, ՃՈ հետաքննության բաժնում Ռիմա Փ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 17-ին, ժամը 14.10-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտնոմեքենայի վարորդն իրեն վրաերթի է ենթարկել:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մայիսի 27-ին, մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է մայիսի 18-ին, ժամը 22.50-ին, Երևանի Դավիթ-Բեկի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21214» և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 12.20-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արտեմ Միկոյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 18.15-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 21.15-ին, Երևանի Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 3-ին, ժամը 23.20-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Դոդջ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Դոդջ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում, է N-10 Գավառի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Մերսեդես Բենց E124» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին «ՎԱԶ-21051» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա», «ԳԱԶ-24» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. վարորդը տեղում ստացել է բուժօգնություն, իսկ երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 4-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վայոց ձորի Ռինդ գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: