Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.45-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Իվեկո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 39-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, Երևանի Գայի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.35-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի հատվածում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 43-ամյա ուղևորուհին և մյուս մեքենայի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 5-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի վրա իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2114»-ի 24-ամյա վարորդը, երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 4-ին, ժամը 08.50-ին, Մաքսակետ-Երևան Մ-2 ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շրջադարձ կատարելիս բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21063»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: