1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.10.2021 11:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.00-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.15-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Լեքսուս», «Աուդի», երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 30-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորուհին, «Լեքսուսի» 26-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.38-ին, Երևանի Սվաճյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2172»-ի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.05-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհին «ՎԱԶ-2101 » մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլին. 65-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների և Հանրապետության փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 32-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյանց փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 04.00-ին, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին մոպեդը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 30-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Է. Ավագյան փողոցում «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Սառնաղբյուր-Մարալիկ ճանապարհի 1-ին կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը մարմնական վնսավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում  «ՎԱԶ-21213»  մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի կողաքարին և կողաշրջվել. 17-ամյա վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մարմնական վնասվածք չի հայտնաբերվել:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: