ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

05.12.2018 10:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 4-ին, ժ.17.10-ին, Երևանի Գ.Չաուշի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 4-ին, ժ.19.50-ին, Աշտարակի խճուղու նոր կառուցվող ճանապարահատվածում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Նիսան Պատռոլ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: