ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

06.02.2019 10:29 ՃՏ պատահարներ

Փետրվարի 5-ին, ժամը 11.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 01.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթաշենի կամրջի վրա բախվել է մայթեզրի երկաթե խողովակներին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ
մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 70-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում ընկել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Թոթովենցի փողոցում քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 72-ամյա վարորդը հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 18.00-ի սահմաննրում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 46-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մասիս-Մարմարաշեն ճանապարհին գտնվող գազալցակայանի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Ց-180» և «Նիսան Իքս Թրայլ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Մեղապարտ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Տոյոտա Իստ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: