1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

06.03.2019 12:17 ՃՏ պատահարներ

Մարտի 3-ին, ժամը 19.30-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 8-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 18.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կարապետյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 06.50-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 12.20-ին, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող ավտոլվացման կետում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է շինարարական սայլակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մազդա-323» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 5-ին, ժամը 05.00-ի սահմաններում, «Հովո Սինօտռուկ» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: