1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.04.2022 12:39 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 08.04.2022

Ապրիլի 5-ին, ժամը 09.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել էր կանգառում կանգնած «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսին. «Օպելի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 7-ին, ժամը 17.15-ին, «Օպելի» վարորդը՝ 67-ամյա Սամվել Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:

 

Ապրիլի 5-ին, ժամը 14.45-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Ապրիլի 5-ին, ժամը 20.30-ին, Երևանի Պռոշյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 09.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաղրամյան պողոտայում բախվել է կանգառում կանգնած «ZHONGTONG» մակնիշի ավտոբուսին. «Օպելի» 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 5-ին, ժամը 09.35-ին, Երևանի Քանաքեռցու փողոցում իրար են բախվել «Օպել», «Մազդա» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեններից» մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14,5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 58-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 38-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Երիտասարդական և Մեսրոպյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Ապրիլի 5-ին, ժամը 08.45-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2110»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: