ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

06.05.2019 12:15 ՃՏ պատահարներ

Մայիսի 3-ին, ժամը 11.30-ին, Երևանի Խ.Դաշտենցի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ, ապա բախվել են կայանված «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայի. «Սուբարու»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 03.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Գրիբոյեդովի փողոցում կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 25-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 11.00-ին, Երևանի Կուրղինյան և Վանթյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2115»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 2-ին, ժամը 21.50-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենաներ.վարորդները և «ՎԱԶ-2112»-ի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է դեղատան պատին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 64-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա արգելապատնեշներին. 59-ամյա վարորդը և 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 03.20-ին, «Լեքսուս GX» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները ժամը 03.35-ին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշոցքի բաժին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 12-ին, ժամը 16.15-ին, Աշոցք-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վայր մեկնած շտապօգնության խումբը բուժօգնություն է ցուցաբերել երկու քաղաքացիների, որոնք հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 12.45-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 375-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 17.00-ին, Երևանի Հերացի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 32-ամյա և «Օպել»-ներից 9-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 21.35-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Վարդանանց փողոցի թունելում իրար են բախվել «Մազդա» մակնիշի երկու ավտոմեքենաներ. 39-ամյա վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 17.30-ին, Երևանի Հերացու փողոցի թունելում իրար են բախվել «Սուզուկի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ հեծանվորդին վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի 72-ամյա վարորդը, որը մայիսի 3-ին, ժամը 21.45-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 21.20-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ԳԱԶ-330202» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 01.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 16.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 3-ին, ժամը 17.10-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաների հատման վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2105» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶ-2410»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 77-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 41-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է Երևան քաղաքի «Գումի շուկա»-ի մոտ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 05.20-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Մ-6 միջպետական ճանապարհի 91-րդ կմ-ին Բագրատաշենի մաքսատան մոտ, բախվել է «Մերսեդես Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. վարորդները և «Մերսեդես Բենց Սպրինտեր»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 4-ին, ժամը 22.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղու սկզբնամասում, կամրջի վրա բախվել է մայթեզրին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 07.30-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» մակնիշի երկու ավտոմեքենաներ.մեքենաներից մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Անհաղթ և Կ.Ուլնեցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, և երկու «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214» -ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնինշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի մարզին Դալար-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 09.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 78-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում իրար են բախվել «ԲՄՎ-320» և «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-520»-ի վարորդը և 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհի 1-ին կմ-ին` երկաթուղային գծանցի մոտ, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա և 19-ամյա քաղաքացիների։
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 80.2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 24-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Խանջյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանիվով ընթացող 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 51-ամյա և 21-ամյա քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզնի գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՄԱՆ» բեռնատար ավտոմեքենան Տավուշի մարզի Մ-6 միջպետական ճանապարհի 40-րդ կմ-ին կողաշրջվել է. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: