ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.06.2023 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 4-ին, ժամը 23.55-ին, Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլետը. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 06.50-ին, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տեսլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տեսլայի» 40-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպելի» վարորդը շտապօգնության խմբի կողմից բուժօգնություն է ստացել տեղում:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 4-ին, ժամը 23.30-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: