Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ին, Երևանի Լեոյի և Սարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոտոցիկլը. «Սուզուկի»-ի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 23.10-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 19.25-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 37-ամյա ուղևորուհին բուժօգնություն է ստացել շտապօգնության աշխատակիցների կողմից:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ժակ ԻՎ Կուստոյի փողոցում «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից ու հեռացել:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գյուլբենկյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 00.30-ին, Երևանի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Շերամի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Օպել»-ը բախվել է մայթեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 27-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում գլորվել է ձորակը. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 04.40-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան Մուրանո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2107»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 21.25-ին, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 91-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: