Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 5-ին բուժօգնության դիմած 59-ամյա մի կին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ միկրոավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակելու և սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 8.10-ին, մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մանանդյան և Հ.Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ը կողքի շպրտվելով վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.45-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ին, 29-ամյա տղամարդ է հիվանդանոց բուժօգնության դիմել և հայտնել, որ վնասվածքը ստացել է դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, երբ Բաղրամյան պողոտայի 59/Բ շենքի մոտ իր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան հրելիս վայր է ընկել, և ավտոմեքենան անցել է իր ոտքի վրայով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին` Պտղունք գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-21053» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21053»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 1.30-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքոսկրի բաց կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 53-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 1.05-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: