ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

06.07.2023 11:56 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 3-ին, ժամը 23.05-ին, Երևանի Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆիատ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 4-ին, ժամը 18.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Ավանի Իսահակյան թաղամասում բախվել է ավտոտնակին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հուլիսի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 4-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 61-րդ կմ-ին բախվել է ժայռաբեկորին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հուլիսի 4-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Էջմիածնի Մաշտոցի-Սպանդարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հուլիսի 4-ին, ժամը 07.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 4-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Զիլ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 55-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Հունդաիի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 52-01» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Տոյոտայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 5-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան Շորժա-Արտանիշ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել դաշտում: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: