ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.04.2023 12:29 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 6-ին, ժամը 04.31-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 15.20-ին, Երևանի Գյուրջյան փողոցի շենքերից մեկի մոտ «Սեատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 18.20-ին, Երևանի Ն. Սաֆարյան և Դուրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհին՝ Գեղարոտ գյուղի տարածքում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեզարդ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սպիտակ ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: