Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը. 72-ամյա հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Լեքսուս» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սեբաստիայի և Արա Սարգսյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. 26-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 24-ամյա ուղևորուհին և «Մերսեդեսի» 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 5-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ- 2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 3-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Հաղթանակ-Պտղավան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: