ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

07.12.2018 10:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թումանյան փողոցում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ներից մեկը այնուհետեւ բախվել է կայանված մեկ այլ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.10-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեռ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.50-ին, Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև ճամփեզրին կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-Բենց C 180»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 44-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշներին. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Լոռու մարզի Յաղդան-Կողես ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա » և «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Գործարանային թաղամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Միցուբիշի-Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արզական գյուղում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: