ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.12.2020 13:43 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 11.12.2020

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր. 33-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 33-ամյա Արամ Մուրադյանը, մահացել է:
Կատարվում է քննություն։

 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արարատի մարզի Արգավանդ գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Սուբարո» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 33-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 33-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.55-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 63-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 28-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ձախակողմյան քարերին ու կողաշրջվել. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Հ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ», «Տոյոտա Քեմրի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրու քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 5-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում իրար են բախվել «ԲՄՎ-318» և «ՎԱԶ- 217230» մակնիշի ավտոմեքենաներ. երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «ԿամԱԶ» բեռնատարի. «ԿԻԱ-ի» 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 371.5-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 27-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 151-րդ կմ-ին իրար են բախվել «Ջիպ» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժոյի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.50-ին, Երևանի Խանջյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 39-ամյա վարորդը եւ անհայտ մակնիշի ավտոմեքենայի 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամ 18.15-ին, Երևանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 09.25-ին, Երևանի Մանանդյան և Նիզամու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-21061» և կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, Երևանի Խորենացու փողոցում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.45-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մետաղյա ցանկապատին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00-ին, տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կիևյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը դեկտեմբերի 5-ին, ժամը 20.15-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21.45-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 33-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Արտաշատ-Բերքանուշ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ավտովթարի վայրում գտնվող 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 30-ամյա վարորդը և երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 80-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին , ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 5-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան և Շահումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 52-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտիի» 35-ամյա վարորդը, «Ֆոլքսվագենի» 22-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 307-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 233-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին. 37-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: