ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

07.12.2021 11:21 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 07.30-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է եզրաքարերին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 7-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արաքսավան-Դիմիտրով գյուղամիջյան ճանապարհին՝ կամրջի վրա, իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22,5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում իրար են բախվել «Շևրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապանի Երկաթուղայինների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.35-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 127-րդ կմ-ին «ՄԱՆ» բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է և սողալու ընթացքում բախվել
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «ՄԱՆի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: