ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.05.2021 12:17 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 6-ին, ժամը 17.30-ին, Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 6-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-69» մակնիշի մեքենան Երևանի Սարալանջի և Իսահակյան փողոցների հատման վայրում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 08.30-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 6-ին, ժամը 16.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 6-ին, ժամը 14.30-ին, Երևանի Էրեբունու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը շտապօգնության խմբի կողմից տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 16.40-ին, «Սուզուկի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ադոնցի փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 6-ին, ժամը 01.25-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է ճամփեզրի բետոնե սյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 06.18-ին, հաղորդում է ստացվել, որ մայիսի 6-ին, ժամը 20.15-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ, ապա «Մերսեդեսը» բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայի. «Օպելի» 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 06.18-ին, հաղորդում է ստացվել, որ մայիսի 6-ին, ժամը 17.33-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Դավիթ Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Տոյոտա» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարերին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «BID» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին «Գրանտ Շերոկի» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 7-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ՎԱԶ-2101» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: