1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.08.2019 11:38 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 7-ին, ժամը 15.40-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՈւԱԶ-39629» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայի»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 6-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 6-ին, ժամը 15.30-ին, Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում «ԳԱԶ-32213» երթուղու միկրոավտոբուսը բախվել է կայանած «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «ԳԱԶ-32213»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 6-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 32-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 5-ին՝ Երևանի Սեբաստիայի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով. ինքը եղել է ուղևոր:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 18.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, Երևանի Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 14.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները բախվել են իրար: Քաղաքացին եղել «Նիսան»-ի վարորդը։
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղում «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 27-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 6-ին, ժամը 01.05-ի սահմաննեում, «Անի» կաթնամթերքի արտադրամասի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ օգոստոսի 7-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Կապանի Դավիթ-Բեկի հրապարակում «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 173-րդ կմ-ին «Նիսան Տեռանո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: