1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

08.10.2021 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 15-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին. 38-ամյա վարորդը դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա», «ՎԱԶ- 2115» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը15.40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «Կիա Սոռենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 90-ամյա քաղաքացու:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 20-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 8-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ճանապարհի 1-ին կմ-ին «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կողբ-Բերդավան ճանապարհ 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Իջևան քաղաքի Մաշտոցի փողոցում «ԳԱԶ -52-04»-ը բախվել «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ 21104»-ի 39-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: