1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.11.2017 16:21 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 7-ին, ժամը 6.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թունելի վերջնամասում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 14.50-ին, Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը և «Սուզուկի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 23.50-ին Արտաշատի խճուղու շրջանաձև հատվածում իրար են բախվել «ԶԻԼ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.40-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան և Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 00.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վանթյան փողոցի թիվ 61 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 7-ին, ժամը 8.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ավանի Բաբաջանյան և Խ.Աբովյան թաղամասի 2-րդ փողոցների խաչմերուկում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի 117/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին բախվել է «ՅուՄԶ-64Լ» մակնիշի տրակտորի:
«Միցուբիշի Գրանդիս»-ի վարորդը և «ՅուՄԶ-64Լ»-ի ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Փոքր Վեդի գյուղից Լուսառատ գյուղ տանող ճանապարհի Խոր Վիրապի խաչմերուկի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 4.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Շիրակացու փողոցի 17 հասցեի դիմաց բախվել է «Մերսեդես Ե420»-ի:
«ԳԱԶ-2410»-ի վարորդը և «Մերսեդես Ե420»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Մերսեդես Ե420»-ի վարորդը դիմել է փախուստի. ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գորկու փողոցի թիվ 67 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, «շտապօգնության» ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց, ապա ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: