ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

08.11.2019 13:09 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.10-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և կայանված «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 19-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 21.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21154» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 00.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում իրար են բախվել «Օպել», «ԿԻԱ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, Երևանի Արցախի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆ. Վերֆելի փողոցում գտնվող պատին է բախվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 6-ին, ժամը 22.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Անդրանիկի արձանի մոտ (Հարավարեւմտյան թաղամաս) անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.05-ին, Երևանի Ալմա Աթայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի և Ռուբինյանց նրբանցքի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Այգեստան գյուղի ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվի մեջ. 16-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-217030», «ԳԱԶ-24» և «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Հոնդաի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հուշարձանի հենասյանը. 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյենբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 307-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան վազանց կատարելիս բախվել է համընթաց ուղղությունից ձախ շրջադարձ կատարող «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 41-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 7-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 133-րդ կմ-ին «Հունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 5-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 84-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-211440» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 65-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: