1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.08.2018 13:32 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 7-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Բաշինջաղյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 57-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 00.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Բեկնազարյան փողոցում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը։ 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 18.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սասունցի Դավթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 15.35-ին, «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսը Երեւանի Կուրղինյան փողոցում բախվել է «Օպել»-ին ու կողաշրջվել։ «ԳԱԶ-32213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Օգոստոսի 8-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի` Ազատավան գյուղի հատվածում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարը։ 57-ամյա եւ 9-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դաշտավան գյուղի Բաղրամյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել կիսակառույցի պատին։ 31-ամյա վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 00.47-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացիներ զանգել եւ հայտնել են, որ օդանավակայանի ճանապարհին, ՃՈ հենակետ չհասած, մեքենան բախվել է բենզալցակայանին, ինչի պատճառով հրդեհ է առաջացել:
Նույն օրը, ժամը 02.17-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 29-ամյա եւ 26-ամյա երկու տղամարդիկ:
Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Մայրաքաղաքային փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բենզալցակայանին. վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ բենզալցակայանում հրդեհ է բռնկվել` պատճառելով գույքային վնաս: Հրդեհը մարվել է ժամը 03.30-ի սահմաններում:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 18.55-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 59-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Դավիթ-Բեկի հրապարակի կամրջի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: