Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19.05-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.20-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.20-ին, Երևան-Աշտարակ ճանապարհին՝ «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնի մոտ, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ»-ի 35-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 56-րդ կմ-ին «Հոնդա Ֆիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի ճանապարհի Զորակ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց C-230» և «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա արգելապատնեշին և շրջվել. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազալցակայանի լիցքավորման սարքին և պատին. 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 32-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ին «Մերսեդես Բենց Ե-430» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենց Ե-430»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Մայիսյան կամուրջ կոչվող հատվածում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16.00-ին, Երևանի Փիրումյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.40-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.20-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև առաջ ընթանալով` բախվել է ավտոտեխսպասարկման դարպասին ու ներսում կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային. «Օպել»-ի 29-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 05.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Յամահա» մոտոցիկլը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.30-ին, Երևանի Ն.Զարյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.05-ին, Երևանի Հ. Հակոբյան փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 00.20-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 33-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլետը. 26-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արարատի մարզի Գետազատ-Արևշատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21099» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Նալբանդ-Ղալթաղչի անցում 2685 կմ-ի պիկետ 5 հատվածում (Սպիտակ-Գյումրի ճանապարհից Սարալանջ գյուղ տանող գծանցում) բեռնատար գնացքի վարորդը բախվել է ուղեփակոցով չկարգավորվող գծանցումն անցնող «ՊԱԶ-672» ավտոբուսին. «ՊԱԶ-672» 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում բախվել է մետաղյա ցանկապատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 7-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել բետոնե արգելապատնեշին. 51-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.30-ին, Երևանի Նար-Դոսի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը և երկու ուղևորները, «Ինֆինիտի»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 37-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառերին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլե» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ»-ի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան փողոցում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 23-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը տեղում շտապօգնության կողմից ստացել են բուժօգնություն ու հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: