1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.01.2017 13:22 ՃՏ պատահարներ
Հունվարի 9-ին, ժամը 17.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Մաշտոցի պողոտայի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մարգարյան փողոցի թիվ 29/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 8.00-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 101 շենքի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոն է զանգահարել 31-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել և տեղափոխում են հիվանդանոց:
Ժամը 22.00-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել հիշյալ քաղաքացուհին և հայտնել, թե ընկերոջ հետ վիճաբանության ժամանակ սայթաքել և ընկել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 9-ին, ժամը 20.40-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Մոլդովական փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Հունվարի 10-ին, ժամը 00.10-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 62-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» և «Մերսեդես-Բենց C 240» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց C 240»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունվարի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 79-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-316» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը, նրա 2 ուղևորները և «Սամանդ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: