ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.02.2022 11:13 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 9-ին, ժամը 16.00-ին, Երևանի Տերյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի ճանապարհին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, Տաթև-Կապան ճանապարհի 61-րդ կմ-ին «Ֆորդ էքսփլորեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապահի ձախակողմյան հատված և շրջվել. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: