Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 9-ին, ժամը 20.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 11.00-ին, «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 13.00-ին, «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի և Հաղթանակ թաղամասի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում իրար են բախվել «Հյունդայի» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107» ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Վաղարշապատի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 138 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 64 հասցեի դիմաց իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա և «Հայասի» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 8.30-ին, «Օպել Սենտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 128-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել երկաթե արգելապատնեշին:
Ժամը 13.30-ին վարորդը պարանոցի սալջարդ ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց, իսկ նրա ուղևորը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
***
Ապրիլի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: