ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.06.2022 12:40 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 8-ին, ժամը 21.40-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի մեքենա և մոպեդ. 19-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 5,2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Մերսեդեսի» 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Աուդի» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Աուդիի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հունիսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի և Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Գորկու փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: