ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.08.2020 13:48 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Օգոստոսի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենաներ, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների. «ԲՄՎ-ի» 37-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սասունցի Դավթի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 57-ամյա ուղևորը և «Ֆորդի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 36-ամյա վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 73-ամյա վարորդը և 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորուհին, «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 12.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 13.15-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 22.45-ին, Երևանի Խորենացու փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 7-ին, ժամը 18.15-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 75-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր-Դալարիկ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «Հոնդա» և «Կիա Ֆորտե» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա Ֆորտեի» 30-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գ. Նժդեհի և Անկախության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Տիդա» և «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիդայի» 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի «Ղասուլու» կոչվող տարածքում «ՈՒրալ-4320» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 51-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Նոյեմբերյանի Մ-16 ճանապարհի 44-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 107,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2105-ի» 66-ամյա ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» և «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ- 21723-ի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենոյի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 20.50-ին, Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» 88-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում իրար են բախվել «Հոնդա Սոնատա» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214-ի» 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճըն ճանապարհին իրար են բախվել «Շկոդա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 29-ամյա վարորդը, 27-ամյա ուղևորը և «Ֆորդի» 32-ամյա վարորդը, երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արզնի գյուղ տանող կամրջի տակ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարերին. 25-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 10-ին, ժամը 01.10-ի սահմաններում, Կապան համայնքի Սյունիք բնակավայրում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «ԿամԱԶ» բեռնատարի. «ՈւԱԶ-ի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: