1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.09.2022 12:50 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Լրացված 14․09․22

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 13-ին 60-ամյա Սանասար Միքաելյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Նաիրի Զարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, 9-ամյա և 19-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդին և մեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: Չորս ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Սատուրա Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Բաղրամյան գյուղում բախվել է կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ը այրվել է, իսկ «Սատուրա Աստրայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Աբովյան-Բալահովիտ ճանապարհին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու մեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 34-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010», «ՎԱԶ-2115», «Ռենջ Ռովեր» և երկու «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելներից» մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Գյումրիի Երևանյան խճուղում բախվել է մայթեզրին. 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատարը Երևան-Մեղրի ճանապարհի 341-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշին և մոտ 40 մետր գլորվել ձորը: 33-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21703» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» վարորդը և «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: