ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

10.11.2021 13:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, ժամը 22.05-ին, Երևանի Թումանյան և Ա. Պետրոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 08.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Վ. Սարգսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 11.30-ին, Երևանի Պարոնյան փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 ***

Նոյեմբերի 8-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 32-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. ինքը անհայտ ավտոմեքենայի ուղևորն էր:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 05.20-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել պատին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 09.40-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21214»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 18.15-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ- 21099» , «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 13.00-ին, Երևանի Արշակունյանց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 01.15-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 11.40-ին, շտապօգության խումբը Երևանի Բագրատունյանց նրբանցքի տներից մեկում բուժօգնություն է ցուցաբերել 38-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նոյեմբերի 8-ին Երևանի Բագրատունյաց պողոտայում անհայտ վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցում «ԿամԱԶ» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 12.30-ին, Երևանի Գյուլիքևխվյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21043» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 47-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 20.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Աբովյան-Մայակովսկի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 99.8-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
՝ Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 225-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Բելառուս ՄՏԶ-82» տրակտորի կցորդին. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: