Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 10-ին, ժամը 16.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 10-ին, ժամը 19.50-ին, Երևանի Ադոնցի և Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 9-ին, ժամը 22.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 30-ամյա ուղևորը փետրվարի 10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մետաղական բետոնապատ խողովակի. 42-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Վոլվո» մակնիշի ?%A
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: