1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

11.06.2019 10:45 ՃՏ պատահարներ

Հունիսի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում իրար են բախվել «Տոյոտա Կոռոլա» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 55-ամյա վարորդ Սասուն Տոնոյանը տեղում մահացել է, իսկ 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 16.35-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 29-ամյա ուղևորը, «Օպել»-ի 37-ամյա վարորդը և և 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 9-ին, ժամը 14.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ջակ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի 47-ամյա վարորդը և «Ջակ»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 02.00-ին, Երևանի Ն.Սաֆարյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գերեզմանատան ցանկապատին և գերեզմաններին. 18-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և ի իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 65 կմ-ին «Շկոդա Ռոմստեռ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում մոպեդը կողաշրջվել է. 34-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունիսի 10-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Քանաքեռավան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: