1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

11.07.2023 12:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 10-ին, ժամը 12.10-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 16.04-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 66-ամյա տղամարդը հայտնել է, որ Երևանի Րաֆֆու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 06.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցից Իսակովի պողոտա տանող հատվածում «Ֆորդ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ՊԱԶ» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ. «ՊԱԶ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 11.52-ի սահմաններում, Վերին Պտղնիի կայանատեղիում «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վարորդը կայանել է բեռնված մեքենան, այդ ընթացքում բեռնատարը ինքնաբերաբար շարժվել և գլորվել է ձորը. 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 10-ին, ժամը 16.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: