Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, Երևանի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 1.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 97 հասցեի մոտ բախվել է ճամփեզրի քարին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 21.20-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց 280» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ԲՄՎ Ե 46» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Սկանիա» մակնիշի երեք բեռնատար ավտոմեքենա. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 9.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 48 հասցեի դիմաց իրար են բախվել «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Լոռի-Բերդ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա տղամարդ և հայտնել, որ «Առինջ մոլ» տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկվել:
Մեկնած օպերատիվ խմբին նա բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, տոնավաճառի դիմահայաց ճանապարհին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել իրեն և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Կվադրոցիկլ» տեսակի քառանիվ ինքնաշեն տրանսպորտային միջոցը Եղեգնաձորի քաղաքի Վայքի փողոցում կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: