1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

12.03.2019 10:13 ՃՏ պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 14.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ռոստովյան և Նոր Արեշի 2-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենո» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոստան գյուղում բախվել է «ՎԱԶ-21120» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի գերեզմանոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 10-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 40-րդ կմ-ին իր վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 9-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդվել էր, որ 51-ամյա քաղաքացին տան կտուրից ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Պարզվել է, որ քաղաքացին մարմնական վնասվածքները ստացել է մարտի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Սումբու» կոչվող տաղավարի մոտ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Մարտի 11-ին, ժամը 10.15-ին, «Միցուբիշի Պաջեռո»-ի 29-ամյա վարորդը հրավիրվել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 11-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳAZ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: