1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.09.2017 11:04 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 1.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղում գտնվող ռեստորանային համալիրի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 13.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.20-ին, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 89 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.25-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Նիսան»-ի վարորդը և «Տոյոտա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքից Վերին Արտաշատ տանող ավտոճանապարհի 1-ին կմ-ի հատվածում մոպեդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԿամԱԶ 5511» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից դեպի Խոսրովի արգելանոց տանող ճանապարհի 6-րդ կմ-ի հատվածում ճանապարհի փլուզման հետևանքով կողաշրջվել և գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.40-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Խաչփար գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ 21063» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21063»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղախոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 16.45-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Նիսսան», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ին, Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղից դեպի Քուչակ գյուղ ընթանալիս բախվել է քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի մոտոցիկլետը Աբովյան-Մայակովսկի ճանապարհին բախվել է աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատնեշին. վարորդը տեղում ստացել է բուժօգնություն և հեռացել:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի «Տատնի» կոչվող հանդամասում գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 4.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին ընկել է ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 10-ին, ժամը 1.00-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 2 շենքի մոտ «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31029»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին, դեպի Սևան ընթանալիս, որտեղ ճանապարհը վերանորոգման նպատակով փակ է, մուտք է գործել ճանապարհի փակ հատված և բախվել կայանված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի ինքնաթափին:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 84-ամյա քաղաքացուհին Կապանի Դավիթ-Բեկի անվան հրապարակով անցնելիս, գլխապտույտի պատճառով հենվել է իր դիմաց ճանապարհին արգելակած «Մերսեդես Բենց»-ի շարժիչի կափարիչին, սակայն, չկարողանալով պահել հավասարակշռությունը, ընկել է՝ ստանալով գլխուղեղի ցնցում, գոտկատեղի և գլխի շրջանի սալջարդ:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 145-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: