1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

12.10.2017 17:06 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կորյունի փողոցի թիվ 9 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԶԱԶ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 6/1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21043», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը ու «ՎԱԶ-21043»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու՝ 2-ամյա աղջկա հետ, ովքեր մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.10-ին, «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 167 հասցեի մոտ բախվել է կայանված «ԳԱԶել»-ին, որն էլ, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու և բախվել վերջինիս՝ կայանված «Մերսեդես»-ին:
«Մերսեդես»-ի ու «Ֆիատ»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 19 շենքի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի խոր քերծվածքներ, աջ ցայտոսկրի վերին ճյուղի կոտրվածք՝ չնչին տեղաշարժով, ձախ մետակարպալ 5-րդ ոսկրի դիստալ մետադիֆիզի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 66-ամյա տղամարդ և հայտնել, որ իրենց տան բակում ծառից վայր է ընկել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դալար գյուղի Հ.Մանուկյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Շնող գյուղի 1-ին փողոցում բախվել է 102 տան ցանկապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա», «ՊԱԶ-672», և «ԿԻԱ ՌԻՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԿԻԱ ՌԻՈ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: