ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

12.10.2023 12:06 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 09.25-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21703» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» վարորդը և չորս ուղևորները, «ՎԱԶ-21703»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիանվանդոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.35-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Արծվի թևեր հուշարձանի մոտ իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհին՝ Արալեզ գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ հարվածել է էլեկտրասյանը. «Կիայի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արմաշ գյուղում «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 40-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Երասխահուն-Եղեգնուտ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 70-ամյա վարորդը և 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 86-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է շանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա արգելապատնեշներին. 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 36-ամյա ուղևորը և «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գետարգել գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: