Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 8.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից դեպի Դավիթ Անհաղթի փողոց տանող էստակադայի վրա իրար են բախվել «Միցուբիշի», «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 14.50-ին, Երևանի Ոսկանյան և Մալաթիայի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «ԳԱԶ-32213» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դեկտեմբերի 11-ին, ժամը 12.20-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Նորաշեն-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է և կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ գլխով հարվածել դիմապակուն, ինչի հետևանքով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ոսկետափ-Լանջառ ճանապարհի 11-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրասյանը և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 241 հասցեի դիմաց իրար են բախվել «ՈւԱԶ-31512» և «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: