1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.07.2016 15:45 ՃՏ պատահարներ
Հուլիսի 12-ին, ժամը 14.50-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 25 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 188 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50 և 23 տարեկան  երկու տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 14.00-ին, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 210 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 17.25-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է 2 օր առաջ Երևանի Գ.Նժդեհի փողոցում գտնվող «ՎԻ ԷԼ Վի» խանութի մոտ վթարի հետևանքով և բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ծարավ Աղբյուր փողոցի «Աթենք» գործարանի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 22.10-ին, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կ/մ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 20-րդ կ/մ-ին բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 12-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հուլիսի 13-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ կրունկի շրջանի լաթավորված, պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 33-ամյա քաղաքացուհի:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրիի Ախուրյանի խճուղու և Աղայան փողոցների խաչմերուկում իր ընկերոջ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի հետևի դռան պատահաբար բացվելու և սրահից ընկնելու հետևանքով:
Քաղաքացուհուն տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: