1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

13.09.2019 11:21 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին, Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սասնա Ծռերի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և հայտնել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի մոտ մարդ է գցել ավտոմեքենայի տակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 45-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոտոցիկլը. 53-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանաոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Հոկտեմբեր-Բամբակաշատ գյուղերի խաչմերուկում իրար են բախվել «Մոսկվիչ» և «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գավառի Զ.Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ձախակողմյան հատվածի բետոնե արգելապատնեշին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 13-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Չարենցի և Իսահակյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենեային. «ՎԱԶ-21063»-ի 20-ամյա վարորդը և «Մերսեդես»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 111-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին. 48-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.50-ին, Բերդ-Տավուշ-Այգեպար ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես Ց» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: