Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 11-ի, ժամը 17.20-ին, Երևանի Աթոյան և Էրեբունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոպեդը. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Երևանի Փափազյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Նիսանի» 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերդիկ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20.45-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.45-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա տղայի և 61-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.30-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: