1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

13.11.2017 11:02 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 12-ին, ժամը 4.45-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 14.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ը բախվել է կայանված «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԿամԱԶ»-ի ուղևորը և «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 101/Ա հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 205 շենքին հարակից տարածքում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 68-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 12-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սակաձեի և Գրիգոր Նարեկացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2345» և «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2345»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վթարային իրավիճակ է ստեղծել մեկ այլ «Մերսեդես»-ի համար, որը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել բետոնե պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Մազդա»-ն բախվել է երթևեկելի գոտուց դուրս կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Մազդա»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 43 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ջիպ Լիբերթի» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Կ.Դեմիրճյան փողոցի թիվ 23 շենքի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի:
«Ջիպ Լիբերթի»-ի վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-21099»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: