ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.03.2023 12:38 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մարտի 13-ին, ժամը 09.40-ին, Երևանի Մարտիրոսյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 12-ին, ժամը 22.50-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել մոպեդը և մոտոցիկլը. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 10.05-ին, Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 13-ամյա մոպեդավարը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. 25-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-219010», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-219010»-ի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԲՄՎ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 12.25-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրայի» 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 11.25-ի սահմաններում, Իջևանի Արցախյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 13-ին, ժամը 16.59-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես Ե-320» և «ՈւԱԶ-31519» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-31519»-ի 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: