1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

14.06.2022 13:14 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 12-ին, ժամը 23.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 09.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաև «Ֆոլքսվագենի» 13-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

*** 

Հունիսի 13-ին, ժամը 10.10-ին, Նորք-Մարաշի 5-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 04.15-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Խորենացու փողոցում բախվել է էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Աղբյուր Սերոբի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 14.00-ին, «Լեքսուս» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Ֆորդի» վարորդը վրաերթի է 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Հունիսի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» մակնիշի մեքենան և «Իվեկո» բեռնատարը. «Սամանդի» 52-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 13-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կապանի Հունան Ավետիսյան փողոցում իրար են բախվել «Նիսան Պատֆայդեր» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ. «Նիսան Պատֆայդերի» 72-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: