1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

14.07.2017 14:37 ՃՏ պատահարներ

«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորներից մեկը տեղում մահացել է
Հուլիսի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ-Տավրոս գյուղերի ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 15.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա.Միկոյան փողոցի 25 հասցեի դիմաց բախվել է քարշակվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 10.45-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 23/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Լեքսուս» և «Դեյվու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեյվու»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 14.20-ին, Երևանի Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 87 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 4 միջնակարգ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որին շտապօգնության խմբի կողմից ցուցաբերվել է բուժօգնություն. նրա մոտ ախտորոշվել է «ծոծրակային սալջարդ վերք, հեմատոմա»:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 7.50-ին, Լոռու մարզի Շնող-Քարկոփ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 9.30-ին սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա -Բանդիվան ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 23.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի «Արծիվ» արձանի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 13-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Մելիքբեկյան փողոցում հետընթաց կատարելու ժամանակ հարվածել է 32-ամյա քաղաքացուհու, որը վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: