Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես», «ՎԱԶ-21063» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտա»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 14-ին, ժամը 00.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 21.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 01.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչից հետո իրար են բախվել «Պորշե», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում. 40-ամյա քաղաքացին մնացել է «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների արանքում. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 13.00-ին 32-ամյա քաղաքացի բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վրաերթի է ենթարկվել վերը նշված վթարի ժամանակ:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 57-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովին. 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Լանջառ-Վեդի Ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Լուսաշող գյուղի հատվածում, «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «ԶԻԼ ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 13-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շչերբինա և Թամանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 22.00-ին, Կումայրիի բաժնից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 82-ամյա քաղաքացի:
Օգոստոսի 12-ին քաղաքացու կինը հայտնել է, որ ամուսինը վնասվածքները ստացել է օգոստոսի 11-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անասունին տուն տանելու ժամանակ՝ պարանը թևին փաթաթվելու անասունի կողմից քարշ տալու հետևանքով:
Օգոստոսի 13-ին, ժամը 20.15-ին, պարզվել է, որ օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Անուշավան գյուղում «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացուն:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 14-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: