Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 11-ին, ժամը 15.15-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել «Հունդաի» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 18.55-ին, Երևանի Ազատամարտիկների և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկի հարակից գազալցակայանի տարածքում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ . վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի հատվածում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել առվի մեջ. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 18.30-ին, Արարատի մարզի Հնաբերդ գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և երկու «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 87-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտայի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կմ-ին իրար են բախվել «Դաֆ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Վարդենիկ բնակավայրի Կամո Շահինյան և 10-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել տրակտորը» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան. 59-ամյա տրակտորիստը և «Հոնդայի» 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոսոստոս 13-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոսոստոս 13-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 16-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 148,5-րդ կմ-ին «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Իշխանասար-Սիսիան ճանապարհի սկզբնամասում «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան գլորվելով հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Նոյեմբերյան բնակավայրի հանդամասում տրակտորը դուրս է եկել բանուկ մասից և կողաշրջվել. 83-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 13-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 45-ամյա վարորդը և 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: